Panorama.am-ը գրում է.

Այսօր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում։

Անդրադառնալով տարածաշրջանում կայունությանը, Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:

«Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝  Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել