ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել: Լյուքսեմբուրգում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հաստատուն կարգավորման հասնելուն:

Փաստաթղթում ողջունվում է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած կառուցողական երկխոսությունը՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը և հումանիտար ոլորտում միջոցառումների ընդունմանը:

Հռչակագիրը «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում երկխոսությունն ակտիվացնել միջնորդության ենթատեքստում, որը գլխավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և կոնկրետ ու շոշափելի միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար՝ Հեկսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ հրաժարում ուժի կիրառումից կամ սպառնալիքից, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման նկատմամբ հարգանք»:

Պատվիրակները նաև ողջունել են Իտալիայի պատգամավորների պալատի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը՝ նշելով, որ այս միջոցառումները կնպաստեն տեղեկացվածության բարձրացմանը և կօժանդակեն նման վայրագությունները արմատախիլ անելուն ու կոչ են ուղված մյուս ազգային խորհրդարաններին հետևելու իրենց օրինակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել