Եվրոպական դատարանը Բելգիային պարտավորեցրել է ամենօրյա տուգանք վճարել՝ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում արագ ինտերնետի ապահովման վերաբերյալ եվրոպական դիրեկտիվի ձախողման պատճառով: Այս մասին, հուլիսի 8-ին, հաղորդել է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով դատարանի որոշմանը:

Ամեն օր անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայությունը երկրին 5 հազար եվրո կարժենա: Բելգիան պարտավոր էր անհրաժեշտ պայմաններ ստեղծել Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի 2014 թ.-ի հրահանգի համաձայն, որը նպատակ ունի խթանել և աջակցել էլեկտրոնային հաղորդակցության գերարագ ցանցերի տեղադրումը և նվազագույն պահանջներ է սահմանում շինարարական աշխատանքների և ֆիզիկական ենթակառուցվածքների համար:

Սկզբում Եվրահանձնաժողովը նախատեսել է Բելգիայից օրական 54.639 եվրո տգուգանք գանձել, բայց հետագայում կրճատել է իր պահանջը: Դատարանը որոշում է կայացրել, որ Բելգիան չի կատարել եվրոպական դիրեկտիվի իր պարտավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել