Aysor.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը և ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։

Ի պատասխան փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վրեաբրեյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որևէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարն ընդգծեց նաև, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։

Փոխնախարարի ներկայացրած մեկ այլ տվյալի համաձայն, այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել