Եթե ցերեկային շոգի դեմ մենք պայքարում ենք պաղպաղակներով և սառը հյութերով, ապա գիշերը դառնում ենք անզոր, և խաթարվում է քունը: Ահա մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն հանգիստ քնել շոգ եղանակին:

1. Հրաժարվեք գիշերազգեստից և մերկ քնեք:

2. Պատուհանները բացեք, որպեսզի սենյակում հնարավորինս շատ օդ լինի:

3. Քնելուց առաջ տաք, այլ ոչ թե սառը լոգանք ընդունեք:

4. Օգտագործեք անկողնու ամառային սպիտակեղեն:

5. Ցերեկային ժամերին վարագույրներով փակեք պատուհանները:

6. Եթե օրվա ընթացքում արևի տակ շատ եք եղել, քնելիս ծածկվեք սառը ջրով թրջված սրբիչով:

7. Ձեռքերը քնելուց առաջ մի քանի վայրկյան պահեք սառը ջրի տակ, մինչև մարմինը սառչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել