Ինչ է կատարվում Վրաստանում. կարևոր է հասկանալ՝ որպես աշխարքաղաքական պարտիա։

Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, փոքր երկրները առաջանում, վերանում կամ գոյատևում մեծ երկրների միջև առաջացած բալանսի կամ դիսբալանսի հետևանքով։

Կովկասի երկրները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև 1991-ին ստեղծված բալանսի արդյունքով են իրենց անկախությունը պահում։

Իրանը և Թուրքիան իրենց հերթին են կարողացել ժամանակին գոյատևել (19-րդ դար ու 20-սկիզբ) Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև դժվարությամբ առաջացած բալանսի հետևանքով։ Սրա մասին հետագայում կարելի է ավելի մանրամասն խոսել, իսկ ով անհամբեր է, կարող է ծանոթանալ «Մեծ խաղի» պատմությանը։

Վրաստանում այդ բալանսը սկսեց խախտվել Շևարդնաձեի ժամանակներից, ինչը շարունակեց Սահակաշվիլին, արդյունքում տարածքներ կորցրեց։ Հիմա դա փորձում են շարունակել․ կտեսնենք, թե վերջը ինչ է լինելու։

Փոքր երկիրը կա՛մ կատրում է իր բուֆերի դերը, կա՛մ պատժվում, իսկ արդարությունը քաղաքական կատեգորիա չէ։

Հիմա Աջարիայի հերթն է։ Կոպիտ ասեմ՝ կա՛մ Վրաստանը մնում է միասնական երկիր և իր դերն է կատարում, կա՛մ մաս-մաս է արվում ու «ուտվում» հարևանների կողմից, ինչպես 18 դարի վերջին ու 19-ի սկզբին Պրուսիան, Ավստրիան ու Ռուսաստանը «կերան» Լեհաստանը։ Նույնը կարելի է ասել Ուկրաինայի մասին։

Կան օրինաչափություններ, որոնք փոքր երկրները պարտավոր են իմանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել