Tert.am-ը գրում է.

Մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ 100 կետի շրջանակում հնչած հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որևէ մտավախություն չենք տեսնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: Սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Եթե ունենայինք սահմանված ճիշտ համամասնություն, ապա առաջին կիսամյակում մենք կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ գերակատարում և չորրորդ եռամսյակում կունենայինք 25 մլրդ գերակատարում: Ընդհանուր հանրագումարայինը կլիներ շուրջ 63 մլրդ գերակատարում»,-ասաց Անանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել