«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետությունում էր:

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ի առավոտ­յան՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Սակայն, ուշագրավ է այն հանգամանքը, որ մեր երկրի դե յուրե և դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի հետ, ով հանդիսանում է Վիետ­նամի Սոցիալիստական Հանրապետության ղեկավարը:

«168.ժամ»-ի տեղեկություններով՝ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած այց է եղել, և, բացի դրանից, Վիետնամը նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է, և Վիետնամի նախագահը՝ իր կարգավիճակի համաձայն, հանդիպում է միայն տվյալ երկրի նախագա­հի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել