««Իմ քայլում» անհամբեր սպասում են արձակուրդներին։ «Գոնե ԲԴԽ հաջորդ ներկայացուցչին շուտ ներկայացնեն, արտահերթ անենք, գնանք արձակուրդ, այս պահին թեկնածուի անուն դեռ չեն տալիս, չնայած հինգ րոպե առաջ կարող են զանգել-ասել` հավաքվեք, քննարկում ենք»,- ասաց իմքայլականը:

Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, լուրջ խնդիր կա ԲԴԽ անդամների մասով, մանավանդ` Աննա Մարգարյանի տապալումից հետո: ԲԴԽ դատավորների թեկնածուներով զբաղվում է ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը․ նա է համոզում, պայմանավորվում թեկնածուների հետ, բերում ԱԺ։ Ֆրակցիայի նիստերից մեկում, երբ Արեն Մկրտչյանն առարկել է Վիգեն Քոչարյանի թեկնածությանը, թե Դավիթ Հարությունյանի «մարդն» է, նա վրդովվել է, թե «բավական է շրջանառեք` նախկին, նախկինների հետ աշխատել․ ես էլ եմ երկար տարիներ աշխատել նախկինների հետ, եղել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, եթե 5 հոգի հիմա ձեռք բարձրացնեն ու ասեն, որ ես նախկին եմ ու պետք է գնամ, ես հենց հիմա կհրաժարվեմ մանդատից։

Մարդիկ պրոֆեսիոնալ են, դժվար են գալիս պետական սեկտոր` մասնակցելու ԲԴԽ «մրցույթին», մասնավորում մեծ փողեր են աշխատում, համոզում-բերում ենք, տապալվում-գնում են։ Մի՛ թերագնահատեք այդ մարդկանց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել