«2018 թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թ. մայիսի 29-ից մինչև 2015 թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

Այսպիսով, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 և 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Այսինքն՝ Ն. Վանեսյանը փողով բժշկի է տեղավորել գործի ու բռնվել: Հետաքրքիր է՝ քննության ավարտը ինչ կլինի, քանի որ նա այս պահին ստորագրությամբ ազատության մեջ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել