Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են և ունեն տասնամյակների պատմություն, իսկ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի հաճախ բացասական տիրույթում են գտնվում, քան դրական և ունեն ավելի ընդգծված տնտեսական բնույթ:

Նա Tert.am-ի  հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ռուսական C-400-ների՝ Թուրքիա մատակարարմանը, ռուս-թուրքական հնարավոր «մերձեցմանը» և այս ֆոնին թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությանը:

«Պետք է հասկանալ, որ տարբեր մակարդակներ են. մի կողմում թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերություններն են, իսկ մյուս կողմում՝ թուրք-ռուսական տնտեսական հարաբերություններն են»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ նախկինում էլ թուրք-ամերիկյան հարաբերություններում արձանագրվում էին լարվածություններ, և որպես հիմնական շարժիչ ուժ, այդ լարվածությանը լրացուցիչ ուժ հաղորդելու հանգամանք ի հայտ էր գալիս նախկինում ԽՍՀՄ-ի, հիմա արդեն Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը»,- ասաց նա՝ նշելով, որ այս անգամ էլ նույն իրավիճակի հետ գործ ունենք:

Այս անգամ Թուրքիան, ըստ նրա, ԱՄՆ-ի մոտ «խանդ» առաջացնելու նպատակով օգտագործեց C-400-ներ գնելու հանգամանքը: «Այս գործարքն ունի ոչ այնքան ռազմական, որքան տնտեսական նշանակություն»,- ասաց նա:

C-400-ների մատակարարման գործարքով Թուրքիան մի քանի «մեսիջ» է ուղարկում իր գործընկերներին և Միացյալ Նահանգներին: «Առաջին «մեսիջն» այն է, որ ամեն պահի Թուրքիան կարող է վարել ինքնուրույն խաղ: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ նա ցանկալի գործընկեր է տարբեր երկրների համար: Նա նաև թանկ է, մասնավորապես, ԱՄՆ-ի համար: Շատ լավ իմանալով իր նշանակությունը և շահարկելով այն՝ Թուրքիան ժամանակ առ ժամանակ ինչ-որ զիջումներ, իր կարգավիճակի փոփոխություն է պահանջում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել