Tert.am-ը գրում է.

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վիետնամ և Սինգապուր կատարած այցերի հնարավոր արդյունքների մասին: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը դրսի հետ հարաբերություններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, ներդրողներ հրավիրել, տնտեսական կապեր հիմնել, իսկ  դա պարզունակ և որպես միայնակ երևույթ` չաշխատող ու ամուլ օրակարգ է:

-Պարոն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով էր նախ Վիետնամում, ապա Սինգապուրում: Նախ քննարկենք վիետնամական ուղղությունը: Մի շրջանակ կար, որ նշում էր, որ այս երկրի հետ լուրջ օրակարգ չկա, այցից սպասումներն արդյունավետ չեն լինի։ Դուք ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն ստացաք այցից:

-Վիետնամը ասիական կարևոր երկիր է, որից Հայաստանը շատ բան ունի սովորելու: Հատկապես` հայրենասիրության, տնտեսության և աշխարհաքաղաքական պահվածքի առումներով: Բայց մեծապես կասկածում եմ, որ վարչապետը Վիետնամ էր գնացել` փորձին ծանոթանալու: Հայաստանի կառավարությունը դրսի հետ հարաբերություններում միայն մի նպատակ ունի` գումար բերել, ներդրողներ հրավիրել, տնտեսական կապեր հիմնել: Դա պարզունակ և որպես միայնակ երևույթ չաշխատող ու ամուլ օրակարգ է:

Վարչապետի ելույթից հասկացանք, որ այս առումով որևէ բան չի փոխվել: Մեծապես անհասկանալի է, թե ինչու ռուսերեն խոսեց Հայաստանի ղեկավարը: Արդյո՞ք կարծում է, թե վիետնամցիների երկրորդ լեզուն ռուսերենն է, թե՞ հայերի երկրորդ լեզուն է ռուսերենը: Ընդ որում, թերևս վարչապետը անգլերենին ռուսերենից մի փոքր ավելի լավի է տիրապետում: Թերևս: Եվ երկրորդ` մեծապես անհասկանալի է, թե ինչու այցը տեղի ունեցավ, երբ Հայաստանի նորանշանակ դեսպանը դեռևս հավատարմագրված չէ Վիետնամում: Իսկ Կաժոյանն այն եզակի դեսպաններից է, որ որակյալ դիվանագետ է, և նրա ներկայությունն անհրաժեշտ էր` ձեռք բերված պայմանավորվածությունները հետագայում ապահովելու համար: Վատ չէր լինի, որ վարչապետը կամ իր խոսնակը խոսեին և բացատրեին, թե ինչ օրակարգ են հետապնդել Վիետնամում, ինչու են ռուսերեն խոսել, և ինչու դեսպանը չկար:

-Այցի ընթացքում հայտարարվեց, որ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով աշնանը կազմակերպվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստին կանցկացվի գործարար համաժողով: Գիտենք, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար պետք են նախևառաջ լավ քաղաքական հարաբերություններ: Կա՞ն նախապայմաններ, որ հերթական պայմանավորվածությունները չեն դառնա պարզապես «բարի մաղթանքներ»:

-Հարաբերություններ մինչ այսօր չեն եղել: Հայաստանի նախորդ դեսպանը` ավելի ճիշտ դեսպանուհին, հայտնի չէ, թե ինչով է զբաղվել: Եվ այնպես չէ, որ Երևանում տենչացել են մերձենալ Հանոյին: Բայց տնտեսական կապեր կարելի է և առանց նախօրոք առկա հարաբերությունների նույնպես կայացնել: Ուղղակի դրա համար պետք է տեսլական և հստակ նպատակներ ունենալ: Կա՞ն արդյոք դրանք: Կասկածում եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել