Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության վարչության ծառայողները:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել