Tert.am-ը գրում է.

Ստամբուլյան կոնվենցիան իր մեջ թաքնված ռիսկեր է պարունակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է 2018-ին, բայց դեռ չի վավերացրել:

Նրա խոսքով՝ այս կոնվենցիան, որը վավարեցրել է նախորդ իշխանությունը, թաքնված ռիսկեր ունի: Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն է:

«Ստամբուլյան կոնվենցիայում երեք հիմնական խնդիր կա, իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34 պետություն է ստորագրել և վավերացրել կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը, 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ  Բուլղարիան, պաշտոնապես որոշեց, որ  կոնվենցիան չի վավերացվելու, որովհետև այն հակասում է երկրի սահմանադրությանը: Կոնվենցիայի մեջ կան հասկացություններ, որոնք մտածելու տեղիք են տալիս»,-ասաց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ վտանգավոր հասկացություններն են նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածում օգտագործվող «գենդերային ինքնություն» տերմինը. «Իսկ դրա վերաբերյալ կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունը՝ բացատրական զեկույցը, որի 53-րդ կետը սահմանում է. «...Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել