Tert.am-ը գրում է.

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով արդեն նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:

«Դիմումիս նախորդել է այն որոշումը, որ այն պաշտոնը, որը ես զբաղեցնում էի՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, հոգաբարձուների խորհրդի կողմից լուծարվել է, այսինքն՝ ԵՊՀ կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն: Երբ նման փոփոխություն է կատարվում, ենթադրվում է, որ անձը ազատվում է պաշտոնից, հետագայում նշանակվում է կամ ոչ: Սակայն ես որոշեցի այդ գործընթացին չսպասել ու ազատման դիմում ներկայացնել»,-նշեց Մարկոսյանը: 

Հարցին՝ չկա՞ իր զբաղեցրած հաստիքի կարիքը, Մարկոսյանը պատասխանեց՝ կարծում է՝ այդ հաստիքի կարիքը կա, ավելին՝ նոր ստեղծված հաստիքներից մեկն առնչվում է հենց միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերին:

«Ինչպես նկատեցիք, իմ պաշտոնի կեսը արտացոլված է այդտեղ, այսինքն՝ մի մասով ակնհայտ կա: Պարտադիր չէ, որ պաշտոնն, ինչ իր մեջ ներառում է, անպայման պաշտոնի անվան մեջ արտացոլվի: Օրինակ՝ ես երկար տարիներ համակարգել եմ նաև ՏՏ համապատասխան վարչությունը, սակայն իմ պաշտոնի մեջ այդ ուղղությունը չէր նկատվի: Այդ ուղղությունը շատ կարևոր է, ուստի, կարծում եմ, տարբեր պաշտոնների կողմից դա կիրականացվի»,-ասաց Մարկոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել