Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է՝ մամուլի ներկայացուցիչները «մուտք գործեն և տեսնեն» փախստականների կացարանները, հայտնում է CNN hեռուստաալիքը:

Նախագահն այս մեկնաբանությունը հնչեցրել է այն բանից հետո, երբ Կոնգրեսի դեմոկրատ անդամներն այցելել էին Տեխասի երկու սահմանային ապաստարաններ և վրդովմունք հայտնել հարավային սահմանին աճող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:

«Դրանք լեփ-լեցուն են: Եվ մենք էինք դժգոհում, որ դրանք լեփ-լեցուն են»,- ասել է նախագահը:

«Լեփ-լեցուն են, որովհետև մարդիկ շարունակում են գալ, բայց հիմա Մեքսիկայի շնորհիվ հոսքը դադարում է»,- հայտնել է նախագահը և հավելել. «Մենք ցանկանում ենք, որ լրատվամիջոցի ներկայացուցիչները գնան և տեսնեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել