Hraparak.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Մինսկում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճույքով կընդունի մեզ»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ հանդիպմանը պետք է մասնակցեն նաեւ Դոնալդ Թրամփը, Թերեզա Մեյը, Էմանյուել Մակրոնը եւ Անգելա Մերկելը։ Զելենսկին վերահաստատել է, որ պետք է խոսել ու քննարկել, թե ումն է Ղրիմը եւ ով կա կամ չկա Դոնբասում։ Կրեմլից էլ արձագանքել են, որ առաջարկը կուսումնասիրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել