Կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է Նորվեգիայի միջնորդությամբ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի հետ բանակցությունների վերսկսման մասին: Այս մասն նա հայտնել է Twitter-ում։

Նրա խոսքով՝ հանդիպումը, որտեղ քննարկվելու է «դիկտատուրայից դուրս գալու հարցը», տեղի կունենա Բարբադոս կղզի-պետությունում Նորվեգիայի միջնորդությամբ: Բանակցությունների ամսաթիվը դեռ հայտնի չէ: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ընդդիմությունը պատրաստվում է շարունակել պահանջել նախագահ Մադուրոյի կառավարության հրաժարականը և նոր ընտրությունների անցկացումը։

«Մենք աշխատում ենք բոլոր ոլորտներում, որոնք մեզ ավելի մոտեցնում են ազատությանը ինչպես Օսլոյում, այնպես էլ Միջազգային կապի խմբում, և երկու դեպքում էլ մեր նպատակը մեկն է` մեր երկրում ճգնաժամի վերջնական կարգավորման հասնել»,- գրել է Գուայդոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել