Զբոսաշրջային օպերատորները Վրաստանի հետ ավիահաղորդակցության ընդհատումից հետո ռուսաստանցի զբոսաշրջիկներին այլընտանք են առաջարկում հուլիսի 8-ից մինչև իրավիճակի կարգավորումը՝ գրում է polit.info-ն։

Վրացական վիճակագրությունը փաստում է, որ 2018 թվականին երկրում ամեն հինգերորդ զբոսաշրջիկը ռուսաստանցի էր: «Տուտու» ընկերության մամլո ծառայությունը հայտնել է, որ այժմ Ռուսաստանից Վրաստան տարանցիկ ուղևորափոխադրումների արժեքը կավելանա առնվազն մեկ երրորդով:

Զբոսաշրջային ընկերությունները որպես այլընտրանք առաջարկում են ռուսաստանցիներին մեկնել Ղրիմ, Կրասնոդարի մարզ և Աբխազիա, ինչպես նաև Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Թուրքիա և Իտալիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել