Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու մյուս բերման ենթարկած 7 անձինք դուրս եկան Կենտրոնի ոստիկանության բաժնից: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Արշակունյաց 52/3 հասցեից աղբ էին տարել քաղաքապետարանի մոտ:

Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանության կողմից իրենց բերման ենթարկելն ապօրինի էր: 

Նա նշեց, որ իրենք միշտ զգուշացրել են աղբահանության խնդրի մասին և հորդորել են, որ պետք է կատարվի պատշաճ աղբահանություն:

«21-րդ օրն էր, որ տվյալ աղբավայրից չէին հեռացնում աղբը: Քաղաքացիների խնդրանքով էինք արել դա: Հաջորդ անգամ ուրիշ համայնքից աղբը կբերենք»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ են կրկնել ակցիան, Աղեկյանը դրական պատասխան տվեց: «Այո, այս ակցիան շարունակելու ենք, դա օրենքի սահմաններում է»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել