Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Վանա լճի 4 կղզիներից 3-ը ներառվել են բնական արգելավայրի կազմում և հետայսու ավելի ուժեղ պաշտպանության տակ կառնվեն. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Որոշումը վերաբերում է բազմաթիվ զբոսաշրջիկների համար նախընտրելի զբոսաշրջային վայր համարվող Աղթամար, Կտուց և Լիմ կղզիներին, որտեղ գտնվում են վանական համալիրներ:

Որոշման նպատակը նաև լճի շրջակայքում ապրող բազմաթիվ կենդանատեսակների և բույսերի` ոչնչացումից փրկելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել