Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը գոհ է իր ելույթից և կարծում է, որ վարժությունն անթերի էր արվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Դավթյանը մասնավորապես փաստեց. «Այս թռիչքից ավելի լավ չէի կարող ցատկել: Ես իմա առավելագույնն էր: Եթե կարողանային բազմամարոտւմ էլ նույն արդյունքը գրանցել հենացատկերում, ապա դուրս կգա եզրափակիչ և կպայքարեի մեդալների համար»:

Արթուր Դավթյանը շեշտեց, որ մեդալների համար պայքարում իրեն ուժ է տվել հավաքականի մյուս անդամի` Վահագն Դավթյանի արծաթե մեդալը Եվրոպական խաղերում:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերի հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքեց 15.016 միավոր և նվաճեց ոսկե մեդալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել