Analitik.am-ը գրում է.

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են անհայտը մարդիկ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղեկցությամբ հայտնվել նախագահականում, նախագահի ընդունելության սենյակում նստել են նախագահի աթոռին, նկարվել, զվարճացել:

Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀԿ-ակիան նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն, պատասխանելով նման ձևակերպմամբ հայտարարությանը, ասել է, թե առաջին հայացքից իրեն թվացել է, որ դա ֆոտոմոնտաժ է, բայց հետո պարզ դարձավ, որ դա իրականություն է. «Սա ցավալի է: Հարց առաջին՝ որտե՞ղ է եղել ՀՀ նախագահը: Եթե երկրում չէր, ո՞վ է իջեցրել անցաթուղթը, որ այդ անձինք մտնեն նախագահական»:

Նախկին պատգամավորի խոսքերով, նախկինում միշտ բարդ է եղել նախագահական մտնելը. «Այդ անձինք ի՞նչ նպատակով են մտել նախագահական, այստեղ նաև անվտանգության խնդիր կա, քանի որ վաղը կարող է այդ երիտասարդների կամ այլ երիտասարդների որոշ ուժեր օգտագործեն ահաբեկչություն կամ այլ գործողություն իրականացնելու համար: համապատասխան մարմիններն այսօր գործ ունեն անելու»:

Եսայանի խոսքերով, այսօրվա ՀՀ իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը՝ իրենց ամենաթողությամբ, թեթև վերաբերմունքով. «Հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է գնահատական տան, սրան պետք է հաջորդի երկրի նախագահի պատասխանը, պարզաբանումը: Խորհրդանիշերի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն անընդունելի է: Մենք հիշում ենք, թե ինչպես դրոշի համար այն խեղճուկրակ տղային աշխատանքից ազատեցին: Կարծում եմ, որ պետք է բարձրացվի նաև պատգամավորի մանդատի հարցը: Համապատասխան բոլոր կառույցներն իրենց ասելիքը պետք է ասեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել