Panorama.am-ը գրում է.

Հուլիսի 6-ին Փարիզում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կազմակերպվել էին հասարակական կազմակերպությունների ու ընտանեկան բռնության արդյունքում սպանված կանանց հարազատները։ Այս մասին գրում է Euronews-ը։

Մասնակիցները կառավարությանը կոչ էին անում առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ կանանց ֆեմիցիդներից (կնասպաններից ու նրանց նկատմամբ բռնություն իրականացնողներ) պաշտպանելու համար։

Նշվում է, որ 2019թ․-ին առնվազն 74 կին է սպանվել կողակցի կամ նախկին զուգընկերոջ կողմից, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ է։

«Նախորդ տարի մենք հաշվել էինք 120 ֆեմիցիդ։ Լռության ժամանակ չկա։ Ամեն 2 օրը մեկ կին է սպանվում»,- Euronews-ին ասել է ՀԿ-ի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել