Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները պարզել են, թե ով է դառնալու արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու կնքահայրը:

Մասնավորապես, The Sun-ը կնքահոր ամենահավանական թեկնածու է հայտարարել Հարիի վաղեմի բարեկամ Չարլի վան Շտրաուբենզիին, որի հետ թագավորական ընտանիքի անդամն ընկերություն է անում դեռևս մասնավոր դպրոցից: Բրիտանիայի արքայազնը 2018-ին Վան Շտրաուբենզիի հարսանիքի փեսեղբայրն էր:

Բացի այդ՝ պարբերականը նշում է նաև դերասան Ջորջ Քլունիի և արքայազնի ևս մեկ ընկերոջ՝ Մարկ Դեյերոյի թեկնածությունները:

Լրատվամիջոցների առաջ քաշած կնքամոր թեկնածուների թվում են Հարիի դայակ Թիգի Փեթիֆերը, նրա եղբայր արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարին իբր վիճաբանել է կնոջ հետ Արչիի մկրտության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել