Հունաստանում գլխավոր ընդդիմադիր աջամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը (ՆԴ) Քիրիաքոս Միցոտաքիսի գլխավորությամբ, առաջատարն է արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին վկայում են առաջին էքզիթ փոլերի արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում՝ Նոր դեմոկրատիան ստանում է ձայների 38-40 %-ը, իսկ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Արմատական աջ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ)՝ 26.5-30.5 %-ը:

Ինչպես նշում են վերլուծաբանները, եթե ընտրությունների արդյունքները հաստատեն էքզիթ փոլի տվյալները, ապա «Նոր դեմոկրատիան» զգալի տարբերությամբ կհաղթի ընտրություններում և հնարավորություն կստանա ինքնուրույն ձևավորել կառավարությունը: ՍԻՐԻԶԱ-ն կդառնա խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը: Համաձայն այդ կանխատեսումների՝ ՆԴ-ն կարող է ստանալ 300 տեղ ունեցող միապալատ խորհրդարանում 155-167 մանդատ, իսկ ՍԻՐԻԶԱ-ն՝ 77-80 մանդատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել