Ամերիկացի դերասան Դուեյն «Սկալա» Ջոնսոնը վերապրել է երկրաշարժը, որը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի հարավում հուլիսի 4-ին: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

Հետազոտողների խոսքով՝ բնական այս աղետը՝ Կալիֆոռնիայում տեղի ունեցած 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը, ամենաուժեղն էր վերջին երկու տասնամյակում:

Երկրաշարժի ականատես 47-ամյա Դուեյնը պատմել է, որ երկրաշարժը նաև իր տունն է վնասել, սակայն էական վնասվածքներից հաջողվել է խուսափել: «Մենք այժմ տանն ենք: Մեզ հետ լավ «հաշվեհարդար» տեսավ, բայց այժմ ամեն ինչ լավ է: Մտքով նրանց հետ եմ, ովքեր մոտ են եղել վտանգին: Ընկերներ, պահպանեք ձեզ և պատրաստ եղեք»,- գրել է Սկալան սոցցանցում:

Կալիֆոռնիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդել է նաև Մայքլ Ջեքսոնի 63-ամյա քույրը՝ Լա Տոյան: Instagram-ում նա մտահոգություն է հայտնել իր կյանքի համար: «Դա ուղղակի ահավոր էր: Ամբողջ տան մեջ սարսափելի շարժվում էին ջահերը: Ես մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ»,- գրել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել