Բժշկական գիտությունների դոկտոր Ջոաննա Բադվիգը ֆիզիկոս չէ, այլ՝ հայտնի գերմանացի կենսաքիմիկոս: 1951 թվականին նա հանրությանը ներկայացրեց իր կաթնաշոռով և կտավատի յուղով դիետան և ապացուցեց, որ այս համադրությունը ոչ միայն կանխարգելում, այլև բուժում է քաղցկեղը: Իր խոսքերով՝ քաղցկեղով հիվանդ մարդու արյան մեջ պակասում են լիպոպրոտեինները և, այսպես կոչված, ֆոսֆոլիպիդները, որոնք ճարպերի հատուկ տեսակներ են: Նա համոզված էր, որ այս ճարպերի դեֆիցիտն էլ հենց խթանում է քաղցկեղի բջիջների աճն ու բազմանալը:

Բժիշկ Բադվիգը նշում է, որ քաղցկեղով հիվանդների արյունն ուսումնասիրելիս հեմոգլոբինի փոխարեն, որն օրգանիզմին թթվածին է հասցնում, հայտնաբերել էր տարօրինակ կանաչադեղնավուն նյութ, որն իր կարծիքով  թուլություն և սակավարյունություն է առաջացնում: Բժիշկը պնդում էր, որ երբ քաղցկեղով հիվանդներն ուտում էին օրգանական կտավատի յուղի ու կաթնաշոռի խառնուրդը, այդ կանաչադեղնավուն նյութն անհետանում էր չարորակ գոյացությունների հետ միասին:

Սակայն բժիշկ Էնդրյու Վեյլի կարծիքով՝ սա տարօրինակ է հնչում: Վեյլն ասում է, որ իր հիվանդներին խորհուրդ է  տալիս  օգտագործել կտավատի աղացած սերմերը՝ որպես հակաբորբոքային միջոց. «Ես ոչ մի վնաս չեմ տեսնում աղացած սերմերի մեջ, ինչը չեմ կարող ասել կտավատի յուղի և կաթնաշոռի համադրության մասին»: Կտավատի սերմերը պարունակում են ալֆա-լինոլենիկ թթուներ, որոնք օրգանիզմում վերածվում են Omega-3 ճարպաթթուների, որոնք կան սաղմոնի, սարդինա և սկումբրիա տեսակի ձկների մեջ: Կտավատի սերմերը նաև հարուստ են մանրաթելերով և լիգնաններով․ սրանք հորմոնի տեսակ են, որոնք պաշտպանում են կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիի քաղցկեղից: «Անձամբ ես խորհուրդ եմ տալիս հիվանդներիս ամեն օր իրենց սննդակարգի՝ շիլաների, ապուրների և բրնձի մեջ ավելացնել 1-2 ճ/գ կտավատի աղացած սերմեր»,- ասում է բժիշկ Էնդրյու Վեյլը:

Այնուամենայնիվ, բժիշկ Վեյլը խորհուրդ չի տալիս կտավատի յուղ օգտագործել, քանի որ այն չափազանց շուտ է թթվում և զուրկ է մանրաթելերից և լիգնաններից: «Ես խորհուրդ չէի տա այդ յուղն օգտագործել կաթնաշոռի հետ խառնած»,- ասում է նա:

Ջոաննա Բադվիգի հետազոտությունների և առաջարկած դիետայի արդյունքները, սակայն, ապշեցրել են ոչ միայն հիվանդներին, այլև բժիշկներին: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել