Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա մայիսի 15-ին հայտարարել է նստարանների, աղբամանների և աղբամանների ներդիրների ձեռքբերման նպատակով բաց մրցույթ: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը ասացին քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նախատեսվել է ձեռք բերել 500 հատ նստարան, մեկ նստարանի գինը 165 հազար ՀՀ դրամով, մեծ աղբաման 600 հատ, մեկ աղբամանի գինը 78 հազար դրամով, մեծ աղբամանի ներդիր 200 հատ, մեկ ներդիրը 5 հազար դրամով:

«1-ին չափաբաժին՝ նստարան /Երևան/ - 500 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 165000 ՀՀ դրամ) 

2-րդ չափաբաժին՝ աղբաման մեծ /ձուլվածքով/ - 600 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 78000 ՀՀ դրամ)

3-րդ չափաբաժին՝ ձուլվածքով մեծ աղբամանի ներդիր - 200 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 5000 ՀՀ դրամ)»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել