Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 6-ին, Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային կարևորագոյն հարցեր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զրույցի ընթացքում, նախագահ Ռոհանին անդրադառնալով Մակրոնի՝ Միջուկային համապարփակ համաձայանագիրը պահպանելու մասին պնդումներին, նշել է, որ Իանն անցած 14 ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ բոլոր ճնշումների եւ պատժամիջոցների, ռազմավարական համբերության շրջանակներում, փորձել է պահպանել համաձայնագիրը:

Նա իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ու ճնշումներն ահաբեկչական գործողություն և լիարժեք տնտեսական պատերազմ է որակել՝ ընդգծելով, որ այս տնտեսական պատերազմի շարունակումը կարող է տարածաշրջանում և աշխարհում նոր սպառնալիքների կանգեցնել:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանի գործողություններն կոչված են պահպանելու Միջուկային համապարփակ համաձայնագիրը, եւ ԵՄ-ին կոչ է արել իրականացնել միջազգային համաձայնագրերի եւ ՄԱԿ-ի բանաձևերի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները, և քայլեր ձեռնարկել՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման համար:

Ֆրանսիայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ ԵՄ-ն ի սկզբանե խիստ դեմ է եղել ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալուն՝ նշելով, որ ԵՄ-ն ցանկանում է պահպանել գործարքը, և ջանք չի խնայում այդ ուղղությամբ:

«Մենք ընդունում ենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները փոխհատուցելու Եվրոպայի գործողությունները հաջող և արդյունավետ չեն եղել, բայց մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասել է նա՝ հավելելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի ձախողումը կնշանակի միասնական, ցավալի պարտություն: «Ուրեմն պետք է ընտրել երկրորդ ճանապարհը եւ նպաստել լարւածութեան թոթափմանը: Ֆրանսիան պատրաստ է այդ ուղղութեամբ ջանքեր գրծադրել, յատկապէս Իրանի՝ այս տնտեսական պատերազմում հրադադար հաստատելու պահանջի վերաբերյալ»,- ասել է Մակրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել