Tert.am-ը գրում է.

Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո այս պահին Արարատ ԲԿ-ում կա երկու տուժած. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

«Մեզ մոտ հիմա երկու տուժած կա՝ աղջիկ երեխա և միջին տարիքի տղամարդ, նրանց վիճակը բավարար է: Գիշերը հանգիստ են եղել, առավոտյան այցին բավարար վիճակում էին: Հավանաբար, վաղը դուրս կգրվեն, հետո արդեն ամբուլատոր բուժումը կշարունակեն»,- ասաց Սարդարյանը:

Նա նշեց, որ իրենց մոտից Երևանի ԲԿ-ներ տեղափոխված տուժածների վիճակը համեմատաբար ծանր էր, հիմնականում ստացել էին այրվածքներ և գանգուեղային տրավմաներ:

Նշենք, որ երեք տուժած տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Այստեղ գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել