Ահավոր է . . .

Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։

Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագրգռվի բնական կամ հեղուկ գազով։

Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են և միանգամից պայթում են՝ ի տարբերություն դիզելային վառելիքի։

Աշխարհի բոլոր նորմալ պետություններում հասարակական տրանսպորտը շահագործում է կամ դիզվառելիքով կամ հոսանքով։

Օր առաջ պետք է սկսել տրանսպորտային անվտանգության հայեցակարգի մշակումն ու անվտանգության նվազագույն պայմանների ներդրումը Հայաստանում։

Հ.Գ. Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել