Հերթական բարձրագոչ «ես հոգնել եմ, ես հեռանում եմ». կինոյից հեռանալու մասին հայտարարել է «Օսկարի» դափնեկիր Բրեդ Փիթը:

Դերասանն այս մասին հայտարարել է ավստրալական GQ ամսագրին տված հարցազրույցում, որի շապիկի հերոսն էր:

Բրեդի խոսքերով, թեև նա շարունակում է հաճույք ստանալ, այդ թվում նաև պրոդյուսերական գործունեությունից, նրա կատարողականն աստիճանաբար նվազում է: Իսկ պատճառը արդեն պատկառելի տարիքն է և փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կինոարդյունաբերությունում, ինչպես նաև «բնական ընտրությունը»:

Բրեդ Փիթը խաչ չի քաշում հետագա կարիերային, բայց տխրությամբ խոստովանում է, որ նա ժամանակակից աշխարհում դինոզավր է, և գիսաստղը արդեն ճանապարհին է: Այնուամենայնիվ, ապագային նայում է լավատեսորեն, կինոարտադրությանը պայծառ ապագա կանխատեսելով՝ բոլոր այս հոսքային ծառայություններով, և պատրաստ է ճանապարհը զիջել երիտասարդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել