Շվեյցարացի գիտնականները եկել են եզրահանգման, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը մեծ թվով ծառեր տնկելն է: Տրիլիոն, իսկ գուցե և ավելի շատ: Գիտնականների խոսքերով, դրա համար բավականաչափ տեղ կա:

Ըստ Science ամսագրի, անգամ հաշվի առնելով գոյություն ունեցող քաղաքներն ու գյուղատնտեսական հողերը, մոլորակի վրա 9 մլն քառակուսի կիլոմետր տարածք կգտնվի ծառ տնկելու համար: Սա համադրելի է ԱՄՆ տարածքին:

Գիտնականները հաշվարկել են, որ նոր ծառերն առաջիկա տասնամյակներին մոտ 750 մլրդ տոննա ածխաթթու գազ կկլանեին, որը գրեթե հավասար է վերջին 25 տարում մթնոլորտ արտանետվածին:

Ընդ որում, դրական արդյունքը զգալի կլինի անմիջապես, քանի որ նորատունկ ծառերը ավելի շատ են ածխաթթու գազ կլանում, նշում են հետազոտության հեղինակները:

Image result for ծառը կարող է Երկիրը փրկել

«Կլիմայի փոփոխության խնդրի այս լուծումը 1000 անգամ ավելի էժան է բոլոր լուծումներից»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ցյուրիխում Տեխնոլոգիայի շվեյցարական դաշնային ինստիտուտից բնապահպան Թոմաս Քրաութերը:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել