Ամերիկյան Apple ընկերությունը տուգանք կվճարի հարավկորեական Samsung ընկերությունների խմբին՝ iPhone-ների վատ վաճառքի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես նշվում է, խոսքը 683 միլիոն դոլարի չափով տուգանքի մասին է:

Պարզաբանվում է, որ Samsung-ը Apple-ի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն iPhone-ի համար որոշակի քանակով OLED-էկրաններ պետք է մատակարարեր վերջինիս:

Սակայն Apple-ը նախատեսվածից պակաս է ձեռք բերել՝ iPhone-ի ցածր պահանջարկի պատճառով: Հենց դրանց ստեղծման համար են օգտագործվում Samsung-ից ձեռք բերվող OLED-էկրանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել