Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող Բաբելոն հնագույն քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Որոշումը կայացվել է հուլիսի 5-ին Բաքվում Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության Twitter-ում:

Իրաքը գրեթե երեք տասնամյակների ընթացքում ջանքեր էր գործադրում, որ Բաբելոնը հայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:

Բաբելոնը հինավուրց Մեսոպոտամիայի քաղաքներից մեկն է, որը գտնվում է պատմական Աքադի շրջանում: Դա Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական կենտրոն էր:

Նրա ավերակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա, տարածքը 10 քառ․ կմ է կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել