Armenpress.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պաշտոնից ազատել է Կենտրոնական բանկի ղեկավարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չի տրվել Մուրատ Չետինքայայի պաշտոնանկության համար, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի ապրիլից:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ այն բխում է տոկոսադրույքների վերաբերյալ անհամաձայնություններից, կառավարությունը ցանկանում է նվազեցնել տոկոսադրույքները՝ տնտեսական աճին նպաստելու համար:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/980914.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել