Tert.am-ը գրում է.

Մշակույթի նախարարության հետ կապված խնդիրը դեռևս չի հանգուցալուծվել, այն նույն վիճակում է, ինչ կար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից:

Ըստ նախարարության պարզաբանման՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել