Panorama.am-ը գրում է.

«SOS Սևան» նախաձեռնությունը հավաքագրում է առաջարկություններ Սևանա լճի փրկության համար: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սևանի ճակատագրով մտահոգ տարբեր կազմակերպություններից արդեն իսկ ստացել են մեծ թվով առաջարկություններ:

Նրա խոսքով՝  բոլորը պետք է  հասկանան, որ Սևանա լճի պահպանությունը ազգային անվտանգության հարց  է դարձել, ուստի իշխանություններին կոչ են անում շտապ միջոցներ ձեռնարկել Սևանի փրկության համար:

«Հասկանալի է, որ կառավարությանը լիարժեք տեղեկատվություն չի հասնում, թե իրականում ինչ է կատարվում Սևանում: Ուստի, Կառավարությանը հորդորում ենք անհապաղ հանձնաժողով ստեղծել՝ համապատասխան փորձագետների, գիտնականների և ՀԿ-ների մասնակցությամբ: Պետք է հրատապ միջոցառումների ծրագիր ընդունվի, որպեսզի օր առաջ փրկենք Սևանը»,- ասաց բնապահպանը:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ լճի փրկության համար առաջնային խնդիր է ջրի մակարդակի բարձրացումը, ափամերձ տարածքների նախապատրաստումը լճի բարձրացման համար, կենսաբանական և քիմիական մաքրման կայանների տեղադրումը Սևանա լիճ թափվող գետերի վրա, Որոտան-Արփա թունելի գործարկումը, Սևանա լճից հավելյալ ջրառի բացառումը և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել