Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» նախկին պաշտպան Դանիելե Դե Ռոսին որոշում է կայացրել ավարտել խաղային կարիերան: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Il Tempo-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Սամպդորիան», «Ֆիորենտինան», «Միլանը», «Բոլոնիան», մի քանի ակումբներ MLS-ից և «Բոկա Խունիորսը»:

Սակայն ֆուտբոլիստը որոշել է ավարտել կարիերան այն բանից հետո, երբ «Ռոման» հրաժարվեց նրան նոր պայմանագիր առաջարկել: Միանգամայն հնարավոր է, որ ֆուտբոլիստն ընդգրկվի Իտալիայի հավաքականում Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում:

Դե Ռոսսին «Ռոմայի» գույները պաշտպանել է ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, որը սկսվել էր 2002 թվականից՝ ակումբ գալուց 1 տարի անց: 17 տարիների ընթացքում նա «գայլերի» կազմում 3 տիտղոս է նվաճել՝ 2 Իտալիայի Գավաթ և 1 Սուպերգավաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել