Operativ.am-ը գրում է․

Շվեյցարիայից գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գլոբալ տաքացման դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդը մեծ թվով ծառեր տնկելն է: Տրիլիոն, իսկ գուցե եւ ավելի շատ: Գիտնականների խոսքով՝ դրա համար բավականաչափ տեղ կա:

Science ամսագիրը հայտնում է, որ անգամ հաշվի առնելով գոյություն ունեցող քաղաքներն ու գյուղատնտեսական հողերը՝ մոլորակի վրա տեղը կբավականացնի, որ ծառ տնկվի 9 մլն քառակուսի կիլոմետրի վրա: Սա համադրելի է ԱՄՆ տարածքին:

Գիտնականները հաշվարկել են, որ առաջիկա տասնամյակներին այդ նոր ծառերը կկարողանային կլանել մոտ 750 մլրդ տոննա ածխաթթու գազ, որը գրեթե հավասար է վերջին 25 տարում մթնոլորտի աղտոտմանը:

Ընդ որում՝ դրական արդյունքի զգալի մասը կստացվի անմիջապես, քանի որ նորատունկ ծառերը ավելի շատ են ածխաթթու գազ կլանում, նշում են հետազոտության հեղինակները: Առանձնապես մեծ է արեւադարձների ներուժը:

«Կլիմայի փոփոխության խնդրի այս լուծումը 1000 անգամ ավելի էժան է բոլոր լուծումներից»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ցյուրիխում Տեխնոլոգիայի շվեյցարական դաշնային ինստիտուտից բնապահպան Թոմաս Քրաութերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել