Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նախապատրաստական աշխատանքներին, ապա կփաստեմ, որ այս փաստաթղթի «երկրպագուներն» աշխատում են բավական տարածված տեղեկատվական սխեմայով։

1․ Օրինակ` հիմա ընթանում է հասարակական կարծիքի ձևավորման փուլը, որն իր մեջ ներառում է ստանդարտ մանիպուլյատիվ քայլեր, այսինքն` ստեղծվում են հասարակության մեջ խիստ տագնապալի տրամադրություններ, և հենց այդ պատճառով է, որ համացանցը ողողվում է կանանց հանդեպ ծեծի, ջարդի և սեռական բռնության «պատմություններով», որոնք, ըստ կանոնի, պետք է լինեն խիստ հուզական (օրինակ՝ ծեծվածների և բռնաբարվածների պատմությունները), քանզի այդ դեպքում հասարակությունն «անջատվում է» և կորցնում է ինֆորմացիայի կրիտիկական վերլուծության ունակությունը։

2․ Եթե ցանկանում եք հասնել առավել արագ էֆեկտի, ապա պետք է անպայման հանրային մարդկանց ներգրավվածությունը պրոցեսի պրոպագանդայի մեջ։

3․ Պատմությունները, որոնք միտված են գովազդել կոնվենցիայի ընդունումը, պետք է լինեն շատ սարսափելի, օրինակ` պետք է խոսվի բռնության մասին առ երեխաներ, և այդ ամենը պետք է ողողված լինի ահավոր մանրամասներով (մանրամասներն ունենում են ավելի բարձր էֆեկտիվություն կարդացողի ենթագիտակցության վրա)։

Շարունակելի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել