Tert.am-ը գրում է.

Ինքս որպես մասնագետ կարող եմ փաստել, որ այո, երկրում կան, եղել են և դեռ պահպանվում են բռնությունները, այդ թվում նաև սեռական բնությունները, ինչպես ցանկացած երկրում, ցանկացած ազգության մեջ, անգամ զարգացած, գերզարգացած երկրներում, բոլոր տեղերում էլ կա, իսկ թե ինչու այսպիսի ալիք բարձրացավ, իրականում ինձ համար էլ էր հետաքրքրիր. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով արդեն մի քանի օր համացանցում տարածվող «բռնության ձայնը» հեշթեգով գրառումներին, որոնք ներկայացնում են անանուն մարդկանց, որոնք սեռական բռնության են ենթարկվել:

«Տեսնելով այդ գրառումները՝ ինքս ուզում էի առաջին օրը հասկանալ, թե այդ ինչ է կատարվում: Երկրորդ օրը կրկին տեսա, որ նման գրառումների ալիքը բավականին շատ է, երրորդ օրն էլ նորից խառնված են մարդիկ, ընդ որում էմոցիոնալ դաշտը բավականին բարձր է, որովհետև այն մարդիկ, որոնք պատահական են կարդում, պատահական են տեսնում այս ամեն ինչը, բավականին լուրջ էմոցիոնալ դրսևորումներ են ունենում: Արդյունքում՝ դուրս է գալիս, որ մենք բռնության դեմ քարոզը օգտագործում ենք բռնության ենթարկելով այն մարդկանց, որոնք այս ամեն ինչից զերծ են»,- ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այո, իրազեկման կարիք կա և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: «Այն, որ տեղեկատվություն տալու կարիք կա, դրա մասին էլ խոսք անգամ լինել չի կարող, բայց չես կարող երբևէ իրազեկել բռնության առկայության մասին՝ բռնություն ցուցադրելով, բռնություն կարդալ տալով կամ էմոցիոնալ դաշտը նման հուզական վիճակում պահելով: Այդպես լինի, ստացվում է մենք մեր հեռուստաեթերում, եթե տեսնում ենք բռնության տեսարաններ, պետք է ասենք՝ գիտեք մենք բռնության դեմ ենք պայքարում, դրա համար շուրջ օրը հեռուստասերիալները բռնություն են քարոզում և այսպիսի պատասխանով մենք կարող ենք հանգիստ այլևս չմտածել, որ եթերը բռնության քարոզող է, այլ կմտածենք հակառակը՝ բռնություն ցույց տալով, եթերը պայքարում է բռնության դեմ»,- նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել