Ֆրանսիական ծովափնյա Շարանտա դեպարտամենտում հարևանները դատի են տվել տիրուհուն և նրա աքաղաղին այն բանի համար, որ նա խանգարում է ուրիշներին քնել։

Բիրոնների ընտանիքը հասարակական կարգը խախտելու համար դատի է տվել Քորին Ֆեսոյին և նրա Մորիս անունով աքաղաղին։ Նրանք կարծում են, որ կենդանու ձայնն իրենց շատ վաղ է արթնացնում և թույլ չի տալիս հանգստանալ։ Զույգը նախատեսում է ստանալ հազար եվրո փոխհատուցում, որը ցանկանում են ծախսել բարեգործության համար։

Ստեղծված իրավիճակը մեծ արձագանք է ստացել, և շատ մարդիկ եկել են, որպեսզի աջակցեն Ֆեսսոյին և նրա աքաղաղ Մորիսին։ Նրանք կարծում են, որ գյուղական միջավայրի համար դա սովորական իրավիճակ է, որտեղ ոչ մի անօրինական բան չկա։ Զույգի փաստաբանը նշել է, որ բարձրացված աղմուկից հետո նրանք զղջացել են գործ հարուցելու համար։

Հուլիսի 4-ին կայացած դատավարությանը չեն ներկայացել ո՛չ մեղադրողները և ո՛չ էլ մեղադրվողները։ Սրահում բարձրացվել  է այն հարցը, որ շրջանը գյուղական է համարվում, թե քաղաքային, որտեղ նման բան չի թույլատրվում։ Նախատեսվում է, որ դատարանը այս գործի վճիռը կայացնելու է սեպտեմբերի սկզբին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել