Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրիս հարկավոր են լինում փոքրիկ դադարներ։ Դադարների կարիքը հատկապես զգացվում է այն ժամանակ, երբ ոչ միշտ է հնարավոր լինում հետևել սեփական կենսակերպին։

Այս 8 հեշտ կանոնները կօգնեն թարմացնել ուղեղը և մարմինը․

  1. Փորձեք քնելուց առաջ ոչինչ չուտել և քնել դատարկ ստամոքսով ու արդեն 1-2 շաբաթվա ընթացքում կսկսեք տեսնել լուսավոր երազներ և յուրաքանչյուր առավոտ էլ կզարթնեք բարձր տրամադրությամբ և որևէ բան անելու մեծ ցանկությամբ։
  2. Փորձեք սննդի մեջ չավելացնել աղ և պղպեղ ու կտեսնեք, որ 2-3 անգամ ավելի քիչ սննդից կհագենաք։ 1-2 շաբաթվա ընթացքում մարմինը կթարմանա, իսկ մեկ ամիս անց դուք զգալիորեն կնիհարեք։
  3. Փորձեք չխմել սիրելի գազավորված ըմպելիքները և կտեսնեք, թե որքան համեղ է սովորական ջուրը, և որ ծարավը հագեցնելու համար ավելի քիչ հեղուկ է հարկավոր։
  4. Փորձեք չխմել թեյ և սուրճ և 2 շաբաթվա ընթացքում կտեսնեք, թե որքան հանգիստ եք սկսել քնել, և որ վերացել են դեմքի լարվածությունը և կնճիռները։
  5. Փորձեք մեկ շաբաթ քայլել և նստել ուղիղ մեջքով և կտեսնեք, թե ինչպես է լավանում ձեր հիշողությունը, և որքան արագ է սկսում աշխատել ձեր ուղեղը։
  6. Փորձեք քնելուց մեկ ժամ առաջ անջատել համակարգիչը և հեռուստացույցը և կսկսեք տեսնել ձեր ցանկությունները և ստեղծագործական ձգտումները։
  7. Փորձեք ամեն անգամ ծխախոտ վերցնելու փոխարեն խնձոր կամ այլ միրգ վերցնել և 2 շաբաթ անց կտեսնեք, որ ձեզ ավելի լավ եք զգում և ավելի ուժեղ։
  8. Փորձեք անընդհատ ժպտալ, թեկուզ մի քանի վայրկյանով և կտեսնեք, թե մի քանի ամսվա ընթացքում որքան բարեհամբույր եք դառնում բոլորի հանդեպ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել