Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը : 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնկոյան գյուղի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Փրկարարներին և գյուղացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը անասնագոմից դեպի հարակից շինություններ:

Անասնագոմում գտնվող խոշոր եղջերավոր անասուններին փրկարարներին հաջողվել է դուրս բերել անվտանգ տարածք:

SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այրվել է Կարապետ Հայրապետյանին պատկանող անասնագոմի տանիքի մի հատվածը, կից հավանոցն ու տարածքում կուտակված շուրջ 800 հակ անասնակերը:

Գյուղացիները խնդրանքով դիմում են Լոռու մարզպետարանին և գյուղապետարանին, որպեսզի մարզպետն ու գյուղապետը հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն տուժված ընտանիքին, քանի որ այդ անասնակերով էին իրենք իրենց անասուններին պահում ու հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել