Tert.am-ը գրում է.

Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Այս մասին այսօր Արցախում ԱԳՆ-ի անձնակազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը:

«Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում,-ասել է նա:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել