Մադրիդում ձերբակալվել է Իսպանիայի պատմության մեջ խոշորագույն կիբեռհանցագործը, ում ձերբակալելու որոշում էր կայացրել 25 տարբեր դատարան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լյուպեն մականունը կրող 23-ամյա իսպանացին համացանցում բրենդային ապրանքանիշների կեղծ խանութների շնորհիվ կարողանում էր ամեն ամիս մինչև 300 հազար եվրո վաստակել: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ երիտասարդն անօրինական գործունեությամբ է զբաղվել արդեն երեք տարի:

Հայտնի է, որ նա անընդհատ փոխել է անունը և բնակության հասցեն:

Լյուպենից բացի ձերբակալվել է ևս երկու մարդ, առգրավվել են 50 հեռախոս և 100 հեռախոսային քարտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել