HSBC Holdings բանկը կազմել է ներգաղթյալների աշխատելու և ապրելու համար լավագույն վայրերի ամենամյա վարկանիշը: Ուսումնասիրության արդյունքները հասանելի են Lenta.ru-ում:

2019 թ.-ին առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շվեյցարիան՝ բարձրանալով յոթ դիրքով: Դա հնարավոր է դարձել բարձր աշխատավարձերի, կայուն տնտեսության և երեխաների համար լավ հեռանկարների առկայության շնորհիվ:

Նշվում է, որ Շվեյցարիայում բնակություն հաստատածների 82%-ն ասում է, որ երկիր տեղափոխվելուց հետո նրանք զգալիորեն բարելավել են իրենց կյանքի որակը:

https://icdn.lenta.ru/images/2019/07/05/14/20190705140308490/detail_4ed647b032237cebf72815c90d54a15e.jpg

Երկրորդ տեղում է Սինգապուրը, որը վերջին չորս տարիների ընթացքում եղել է վարկանիշի առաջատարը: Կանադան երրորդ տեղում է: Առաջին տասնյակում են նաև Իսպանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Թուրքիան, Գերմանիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Վիետնամը:

Հունվարին HSBC-ի փորձագետները եզրահանգել են, որ Գերմանիան ամենահարմար երկիրն է օտարերկրյա բարձրակարգ մասնագետների համար, որոնք ցանկանում են լքել հայրենիքը և աշխատել արտերկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել