Tert.am-ը գրում է.

ՌԴ-ում մեդիաբիզնեսի ոլորտում ամենամյա ազգային մրցանակաբաշխության Գրան պրին («Ռուսաստանի մեդիամենեջեր-2019») շնորհվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, նրա գլխավորած լրատվամիջոցների սոցիալական նախագծերը բարձր գնահատականի են արժանացել լրագրողական հանրության կողմից:

Այդ նախագծերի շարքում են հետխորհրդային տարածքում մեդիաոլորտի մասնագետներին միավորող Sputnik Pro-ն, ինչպես նաև դժվար ճակատագիր ունեցող երեխաներին նոր ընտանիք գտնելու հարցում օգնող «Գտի՛ր ինձ, մայրի՛կ» հաղորդումը և մի շարք այլ նախագծեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել